09/01/2014 13:52
Գևորգ Կոստանյանը՝ Շանթ Հարությունյանի գործի մասին. Կարող են բողոքարկել
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Շանթ Հարությունյանի գործին, նշեց, որ յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվության ենթարկվի հանցանք կատարելու դեպքում, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի:
Հարցին, թե որքանո՞վ է իրավաչափ այն, որ Շանթ Հարությունյանին չի կարողանում հանդիպել հարազատների հետ, նա նշեց. «Շ. Հարությունյանի գործով քննություն է կատարվում և եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որոշումը ոչ իրավաչափ է գտնում, կարող է բողոքարկել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից ժամը 20-ից հացադուլ է սկսել:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանը շարունակում է հացադուլը
Շանթ Հարությունյանի հացադուլի պատճառը իր դեմ ծրագրված օպերացիան է