09/01/2014 15:51
Տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,1 հազար ուղևոր
Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 7-Ն ընկած ժամանակահատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է մոտ 7,1 հազար ուղևոր:
Նշված ժամանակահատվածում 1226 ուղևոր փոխադրվել է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղերթներով: Իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից հունվարի 1-7-ը օգտվել են 5,9 հազար ուղևոր, որից 5,2 հազար ուղևոր փոխադրվել է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով:
Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնում են, որ Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները:
Ուղևորափոխադրումների ծավալների ավելացման նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը: