09/01/2014 14:20
«ՀՔԾ որոշմամբ ստացվում է, որ Վ. Պետրոսյանը կալանավորվել է թյուրիմացաբար»
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր ստացել է Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ապացուցում է, որ Վ. Պետրոսյանի կալանքը անօրինական է:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ն. Բաղդասարյանը: «Այս որոշումը ՀՔԾ-ն ավելի վաղ է կայացրել, սակայն ես այն այսօր եմ ստացել: Դատախազը Վ. Պետրոսյանին կալանավորելու որոշում կայացրել է այն բանի հիման վրա, որ քննիչը այցելել է Երևանի և գյուղի նրա տները և նրան չի գտել այնտեղ: Պարզվել է, որ քննիչը դրանցից և ոչ մի տեղ չի այցելել, դա եղել է թյուրիմացություն»,-ասաց նա:
Ն. Բաղդասարյանի խոսքով՝ ինքը սրա վերաբերյալ բողոք է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին:
Անդրադառնալով հունվարի 8-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Վ. Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նիստին, նա նշեց, որ այն հետաձգվել է, քանի որ ինքը որոշ ապացույցներ պետք է բերեր դատարան:
Հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 10-ին ժամը 16.00-ին:
Հիշեցնենք, որ որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Վ. Պետրոսյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարացնելու համար:
Նախորդող հրապարակում՝ Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Ա. Հակոբյան. «Շոու են սարքել»
Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժեց բողոքը
Վարդան Պետրոսյանին հարցրեք. Քննիչը հրաժարվել է շարունակել հարցաքննությունը