10/01/2014 17:53
Երևանի կոնյակի գործարանը նոր տնօրեն ունի
Հունվարի 1-ից Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Արտակ Բարսեղյանը: Մինչ այդ Արտակ Բարսեղյանը զբաղեցնում էր Պեռնո Ռիկար Ղազախստան ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Այս մասին ասված է Երևանի կոնյակի գործարանի տարածած հաղորդագրության մեջ:
Արտակ Բարսեղյանը ծնվել է 1969 թ-ին Երևանում: Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: 1998-ից աշխատել է ԵԿԳ-ում` զբաղեցնելով ֆինանսավարչական ոլորտի մի շարք պաշտոններ:
2001-ին նշանակվել է Պեռնո Ռիկար Ուկրանիա ընկերության ֆինանսավարչական տնօրեն` 2009-ից ղեկավարում էր Պեռնո Ռիկար Ղազախստանի ներկայացուցչությունը:
ԵԿԳ նախկին տնօրեն Արա Գրիգորյանը նշանակվել է Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և շարունակելու է ղեկավարել Պեռնո Ռիկար Մինսկի ներկայացուցչությունը` համատեղելով այն Երևանի կոնյակի գործարանի Խորհրդի նախագահի պաշտոնի հետ: