10/01/2014 19:18
Խոլորձի ենթատեսակներից մեկը ստացել է Էրդողանի և նրա տիկնոջ անունը
Սինգապուրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա տինոջ անունով են կոչել խոլորձի ենթատեսակներից մեկը: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը գրում է, որ մանուշակագույն խոլորձն այսուհետ կկոչվի Թայիփ-Էմինե Էրդողան:
Նշենք, որ նախկինում նման պատվի արժանացել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան:
«Սինգապուրյան խոլորձ» շատ հայտնի է աշխարհում, քանի որ այն երկրի խորհրդանիշն է: Այն կրում է նաև Վանդա Միսս Ջոակիմ անունը, որն ստացել է ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան): Հենց նա է հայտնաբերել այդ ծաղկատեսակը: