10/01/2014 14:50
Պարույր Հայրիկյանը ևս միացավ Շանթ Հարությունյանին սատարողների երթին
ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց շարունակվում է «ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի խափանման միջոցը փոխելու պահանջով երթը: Երթի մասնակիցները այս պահին պահանջում են տեսակցություն Հարությունյանի հետ: Երթին միացել է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատասխանատուները պարտավոր են տեսակցությունը թույլատրել.
«Ամենածանր քրեական հանցագործության դեպքում անգամ իրավունք չունեն մարդուն տեսակցության իրավունքից զրկել: Նա պետք է երբեմն տեսնի իր հարազատներին»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե հնարավորություն ունենար, կազատեր Շանթ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):
Նախորդող հրապարակում՝ Հրայր Թովմասյանը՝ Շանթ Հարությունյանի գործի վերաբերյալ