10/01/2014 14:10
Հրայր Թովմասյանը՝ Շանթ Հարությունյանի գործի վերաբերյալ
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի խափանման միջոցը փոխելու պահանջով երթը շարունակվում է: Երթի մասնակիցները քիչ առաջ կառավարության դիմաց զրուցեցին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ: Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ դիտարկմանը նախարարարը պատասխանեց, որ նախաքննական մարմինը կայացրել է որոշում և կա հաջորդ քայլը՝ դատարան:
«Արդարադատության նախարարությունը միջամտելու լիազորություն չունի: Դա կամայականություն է: Ինձ համար կապ չունի, թե ինչի համար է բանտարկյալը ՔԿՀ-ում. ես պատասխանատու եմ նրա առողջության համար, ու իմ հանձնարարությամբ Շանթ Հարությունյանն երեկ տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Ցուցարարները նախարարին ճանապարհեցին «Հանցագործ, հեռացիր, ամոթ» վանկարկումներով:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):
Նախարոդող հրապարակումներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Շանթ Հարությունյանին սատարողներին