10/01/2014 09:47
Կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը կլինի մինչև հունվարի 25
Թեև ոչ աշխատանքային օրերն ավարտվել են, արդեն երկու օր է, որևէ ձևով հնարավոր չէ Սահմանադրական դատարանից ճշտել, թե երբ է ՍԴ-ն կանոնակարգային նիստ անելու և որոշելու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացված կուտակային կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ դիմումի քննության օրը: Մինչ այդ, օրենքը հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է:
Երեկ, սակայն «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, թե մեծ է հավանականությունը, որ ՍԴ-ն մինչև հունվարի 25-ը սույն դիմումի վերաբերյալ որոշում կկայացնի: Իսկ մինչ այդ, այսօր 4 ուժերի ներկայացուցիչներ հանդիպելու են «Ընդդեմ կուտակային կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամների հետ՝ որոշելու իրենց հետագա գործողությունների սցենարը: