10/01/2014 11:04
Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ասյօր դադարեցրել է հացադուլը և սնունդ է ընդունել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնից:
Ըստ աղբյուրի՝ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և նրա առողջական վիճակը այժմ գնահատվում է նորմալ:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը հացադուլը սկսել էր դեկտեմբերի 24-ից: Երեկ՝ հունվարի 9-ին Շ. Հարությունյանը ժամը 14-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Ավելի վաղ նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել էր, որ ինքը հունվարի 9-ին հանդիպել է Շ. Հարությունյանին, հորդորել նրան դադարեցնել հացադուլը, սակայն վերջինս հիմա էլ շարունակում է այն:
Նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մասով:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց