10/01/2014 18:01
ԱՄՆ-ն հերքում է Սոբչակին մերկացնելու լուրը
Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին Մայամիի օդանավակայանում չեն մերկացրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության բաժնի (TSA) ներկայացուցիչ Սարի Կոշեցը:
Ավելի վաղ Սոբչոկը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե զննության ժամանակ նրան ամբողջությամբ մերկացրել են:
«TSA-ն զննության համար չի մերկացնում: Հավանական է, որ փորձել են պարզել իրավիճակը կապված ուղևորների զննության սարքի տագնապի հետ: Խուզարկությունը կատարվում է հագուստի վրայից»,-ասել է Կոշեցը:
Ըստ Gazeta.ru-ի՝ զննության հանգամանքները ճշտելուց հետո նա նաև հայտարարել է. «Սոբչակին խուզարկել են այնպես, ինչպես ես նկարագրեցի ավելի վաղ և թույլ են տվել մեկնել»:
Մայամիի օդանավակայանի աշխատակիցներից մեկը ավելի վաղ հայտարարել է, որ զննությունը չի նշանակում, թե հաղորդավարուհուն կասկածել են պայթուցիկ սարք պահելու մեջ: