11/01/2014 09:30
Պատգամավորների աշխատավարձերը կրկնակի կբարձրանան
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա վերջին ՀՀ կառավարությունը օրենքի նախագիծ բերեց ԱԺ, որով նախատեսվում էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում արդեն այս տարվանից:
«Եվ այսպես` 2014-ի հուլիսի 1-ից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը դառնալու է 661,400 դրամ, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը` 793.680 դրամ: Ներկայումս ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնային դրույքաչափերը սահմանված են 331.595 դրամ»,- գրել է «Չորրորդ իշխանությունը»: