11/01/2014 11:24
Ֆրանսիայի նախագահը դավաճանում է կնոջը. Ինտիմ լուսանկարներ են հայտնվել. 18+
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրում են ամուսնական անհավատարմության մեջ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Closer ամսագիրը մի նյութ է հրապարկել, որտեղ մանրամասն ներկայացնում է դավաճանության պատմությունը, ինչպես նաև` լուսանկարներ:
Ֆ. Օլանդի սիրուհին 41-ամյա դերասանուհի Ժյուլի Գայեն է, ում հետ նախագահը հանդիպել է Ելիսեյան պալատից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Լրատվամիջոցին հաջողվել է րոպեներով վերականգնել դեպքերի ընթացքը:
Դերասանուհին մոտենում է սպիտակ Citroen-ով՝ թողնելով տանը ամուսնուն ու երկու երեխաներին, իսկ կես ժամից մոտենում է Ֆ. Օլանդի թիկնապահն ու հետո` նաև նախագահը ու մնում այնտեղ մինչև լույս:
Նրանց առավոտյան նույն թիկնապահը թարմ կրուասաններ է բերում: Այս լուսանկարները Closser ամսագրին արժեցել են 50 հազար եվրո:
Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահը հաճախ է հետնամուտքից դուրս գալիս պալատից, իսկ նրանց ծանոթության 2 տարիների ընթացքում սիրային կպաի մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվել մամուլում:
Ֆ. Օլանդը արագ արձագանքել է այս նորությանը և հայտնել, որ մտադիր է դատի տալ լրատվամիջոցին, իսկ լրատվամիջոցն էլ գրել էր, որ պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը: