13/01/2014 09:32
Ֆրանսուա Օլանդի կինը հայտնի սկանդալից հետո հայտնվել է հիվանդանոցում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հիվանդանոցում է: Նա մի որոշ ժամանակ կմնա հիվանդանոցում, բժշկական ստուգում կանցնի ու հանգստի պայմաններում կլինի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրում են ամուսնական անհավատարմության մեջ: Closer ամսագիրը մի նյութ է հրապարկել, որտեղ մանրամասն ներկայացնում է դավաճանության պատմությունը, ինչպես նաև` լուսանկարներ:
Տրիերվեյլերի ներկայացուցիչը հայտնել է, որ նա ուրբաթ օրվանից հիվանդանոցում է, և նրան որոշ ժամանակ է պետք է՝ ամեն ինչի մասին մտածելու և ստեղծված իրավիճակում որոշում կայացնելու համար:
Նախորդող հրապարակում՝ Ֆրանսիայի նախագահը դավաճանում է կնոջը. Ինտիմ լուսանկարներ են հայտնվել. 18+