13/01/2014 14:46
Ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ. shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում նշված զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:
Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր:
Զորամասում իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան: Նշենք, որ Մհերը բանակ էր զորակոչվել 1 շաբաթ առաջ՝ Կենտրոնի զիմկոմիսարիատի կողմից:
Մանրամասները՝ այստեղ: