13/01/2014 18:26
Օլանդը հասցրել է կնոջը պատմել դավաճանության մասին նախքան սկանդալը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ պատմել է կնոջը դավաճանության մասին նախքան դրա մասին տեղեկությունների տարածումը, գրում է Le Parisien-ը:
«Ես ամեն ինչ պատմել եմ թերթի լույս տեսնելուց մի քանի ժամ առաջ: Բացատրությունը եղել է առանց ավելորդությունների և սկանդալի»,-ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի և դերասանուհի Ժուլի Գայերի սիրային կապի մասին սկանդալային հրապարակում էր արել ֆրանսիական Closer ամսագիրը՝ ներկայացնելով նաև համապատասխան լուսանկարներ, որոնք բացահայտում են, որ նախագահը գիշերները սկուտերով այցելության է գնացել իր սիրուհուն:
Հաղորդվում է նաև, որ սկանդալից հետո Օլանդի քաղաքացիական կինը՝ Վալերի Տրիերվեյլերը հայտնվել է հիվանդանոցում:
48-ամյա կնոջ ընկերները պատմել են, որ Տրիերվեյլերն իրեն ստորացած է զգում՝ իմանալով, որ նախագահը գիշերներն անցկացրել է իրենից մոտ 20 տարով երիտասարդ դերասանուհի Ժուլի Գայերի հետ։
Նախորդող հրապարակումներ՝ Ֆրանսիայի նախագահը դավաճանում է կնոջը. Ինտիմ լուսանկարներ են հայտնվել. 18+
Ֆրանսուա Օլանդի կինը հայտնի սկանդալից հետո հայտնվել է հիվանդանոցում