14/01/2014 14:00
Լևոն Արոնյանը` Վեյկ ան Զեեում
Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ռիչարդ Ռապպորտի հետ: Խաղաղ արդյունք գրանցվեց նաև Լյուկ վան վելի-Անիշ Գիրի, Հիկարու Նակամուրա-Բորիս Գելֆանդ և Արկադի Նայդիչ-Ուեսլի Սո պարտիաներում: Պենտալա Հարիկրիշնան առավելության հասավ Լենյեր Դոմինգեսի, իսկ Ֆաբիանո Կարուանան` Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Այսպիսով` 3-րդ տուրից հետո հայ գրոսմայստերը վաստակել է 2 միավոր և Սոյի, Հարիկրիշնայի, Կարուանայի, Նակամուրայի ու Գիրիի հետ բաժանում է 1-6-րդ տեղերը: Կարյակինն ու Ռապպորտը վաստակել են 1,5-ական, Դոմինգեսն ու վան Վելին` 1-ական, Գելֆանդն ու Նայդիչը` 0,5-ական միավոր:
Ավելացնենք, որ վաղը կայանալիք 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Նակամուրան է: Գիրին կխաղա Սոյի, Գելֆանդը` Նայդիչի, Կարյակինը` Ռապպորտի, Դոմինգեսը` Կարուանայի, վան Վելին` Հարիկրիշնայի հետ: