14/01/2014 14:23
Քորթնի Լավը 3 տարվա վաղեմության գրառման համար հայտնվել է դատարանում
Hole խմբի վոկալիստ, Կուրտ Կոբեյնի այրի Քորթնի Լավը 3 տարվա վաղեմություն ունեցող գրության պատճառով հայտնվել է դատարանում, հաղորդում է NME.-ը: Նրա դեմ հայց է ներկայացրել այն իրավաբանական ծառայության ղեկավարը, ում երգչուհին մեղադրել է կաշառք ստանալու համար: Երգչուհին իր միկրոբլոգում գրել էր, որ իրավաբանը, ով զբաղվում է իր նախկին ամուսնու ունեցվածքի գնահատմամբ, կաշառակեր է:
Ըստ աղբյուրի` սա ԱՄՆ պատմությն մեջ առաջին դեպքը կլինի, երբ միկրոբլոգում զրպարտանքի համար ինչ-որ մեկը դատարանի առաջ կկանգնի: Դատը կսկսվի այսօր: