14/01/2014 10:25
Նորակոչիկ զինվորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդում ծայրահեղ ծանր վիճակում Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողի մասին: ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ նախօրեին՝ հունվարի 13-ին, ժամը 02.10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:
Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները հայտնել են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր:
Նախորդող հրապարակում` Ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ. shamshyan.com
Հոսպիտալի պետ. Մեզ մոտ տեղափոխված զինվորի վիճակը կայուն ծանր է