14/01/2014 12:47
Շանթ Հարությունյանին տեսակցելու արգելքը հանվել է
Շանթ Հարությունյանի տեսակցությունների արգելքը հանվել է: Շ. Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը Facebook-յան իր էջում քիչ առաջ գրել է.
«Այժմ գնում եմ պապայի մոտ, իսկ հետո կշարունակենք պայքարը հանուն նրանց ազատության: Ազատություն քաղբանտարկյալներին, ազատ, անկախ Հայաստան»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի հացադուլի պատճառը իր դեմ ծրագրված օպերացիան է