15/01/2014 13:55
Եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց նախարարության 2013թ. գործունեության արդյունքներն ու ներկայացրեց 2014 թ. գերակա խնդիրները:
2013 թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 107.4 մլրդ դրամի դիմաց կազմել են 105.7 մլրդ դրամ, կատարողականը` 98.4%: 2012 թվականի համեմատությամբ եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 10.8 %-ով կամ 10.3 մլրդ դրամով:
Ըստ փոխնախարարարի՝ հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95.9 %-ով: Նախատեսված 4.33 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 4.16 մլրդ դրամ: 2012 թվականի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշը նվազել է 1.3.%-ով կամ 53.8 մլն դրամով:
Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 100.9%-ով: Նախատեսված 12.66 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 12.77 մլրդ դրամ: 2012 թվականի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 5.6 %-ով կամ 680 մլն դրամով: