16/01/2014 09:37
Ի՞նչ կապ ունի «Կրպակ» սուպերմարկետների ցանցը «Սթարի» հետ
Նախորդ տարեվերջին փակված «Սթար» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում սկսել է գործել նոր՝ «Կրպակ» սուպերմարկետների ցանցը: Facebook-ում գործող էջի տվյալների համաձայն, «Կրպակը» 8 մասնաճյուղ է բացել Երևան քաղաքում, մեկ մասնաճյուղ էլ՝ Հրազդան քաղաքում:
Նորաբաց «Կրպակի» մարքեթինգի որոշ էլեմենտներ հիշեցնում են «Սթարը»: Խոսքը լոգոյի, կարգախոսների և դրանց ներկայացման ձևի մասին է: Սակայն, «Հայկական Ժամանակի» ունեցած տեղեկություններով, «Կրպակի» սեփականատերերը «Սթարի» հետ կապ չունեն: Թերթին չի հաջողվել պաշտոնապես ճշտել այս տեղեկությունը:
«Նորաբաց սուպերմարկետի ցանցի սեփականատերերը նախընտրում են ԶԼՄ-ներից հեռու մնալ»,- գրել է թերթը: