16/01/2014 15:31
Վ. Ավանեսյանը՝ Ռ. Քոչարյանի վերադարձի մասին. Ուղղակի չգիտեմ
Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահի քննադատություններին, շեշտեց, որ «քննադատությունը նորմալ բան ա»:
«Կարծում եմ, որ շատ խնդիրներ, որոնք բարձրացված են, առանձին-առանձին պետք է նայեմ, ինձ համար դժվար է գնահատել»,- ասաց նախարարը: Շինարարության ոլորտի 25 տոկոս աճը, ըստ նրա, որևէ այլ երկրում անհնարին է, որ երկարատև կամ միջինժամկետ հեռանկար ունենա. 25 տոկոս շինարարության մասնաբաժինը անհնար է պահպանվեր:
Նա մասնավորապես խոսեց հիպոտեկային վարկերից, նշելով, որ ՀՀ-ում հիպոտեկային վարկերը չեն գտնվում այն մակարդակի վրա, որ դրանք էականորեն ազդեն շինարարական ոլորտի վրա. «Տոկոսադրույքները թույլ չեն տալիս, որ հիպոտեկի շուկան ՀՀ-ում զարգանա»:
Ըստ նախարարի՝ 12 տոկոս տնտեսական աճը պետք է գնահատվի նաև 1990-ական թվականների բարեփոխումներով. «Առաջին նախագահից սկսած եղել են բարեփոխումներ»: Շատ բարեփոխումների համար տարիներ են պետք, որ արդյունքներ ցույց տան, բազմաթիվ բարեփոխումներ 90-ականերից սկսած իրենց ազդեցություն ունեցել են, իսկ այն բարեփոխումներ, որոնք հաջողված չեն եղել` դրանք էլ խնդիրներ են ստեղծել:
Քոչարյանի ակտիվություն վերադառնալու նշան է, հարցին, Վահրամ Ավանեսյանը կարճ պատասխանեց. «Նման հարցերի չեմ կարող պատասխանել, քանի որ ուղղակի չգիտեմ»: