16/01/2014 14:54
Գազային պայմանագիր, թե՞ «Գույք պարտքի դիմաց». Նախարարը դժվարանում է ասել
Այսօր կառավարությունում լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեիցն, թե ինչպես է գնահատում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հնչեցրած հայտարարությունը, թե «ՀայՌուսգազարդի» հետ կնքված պայմանագիրը շատ ավելի լավն է, քան «գույք պարտքի դիմաց» պայմանագիրը»:
Նախարարը նախ նշեց, որ այդ հարցին պատասխանելու համար պետք է նայել և՛ պայմանագրերի պայմանները, և՛ գները, քանի որ «դրանք տնտեսական տեսանկյունից շատ բարդ գնահատվող խնդիրներ են»:
Իսկ թե ինչու է Արմեն Մովսիսիյանը նման գնահատական տվել, Վահրամ Ավանեսյանի փոխանցմամբ, Ա. Մովսիսյանն արդեն բացատրություն տվել է. «Ես չէի կարողանա գնահատել»,-ասաց նա: