17/01/2014 10:56
Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը տեղափոխվել է Շիշլիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին հայտնում է թուրքական Ռադիկալը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գյուլերը երկար ժամանակ է` երիկամային անբավարարություն ունի և հեմոդիալիզի է ենթարկվում։
Երեկ երեկոյան նրա ինքնազգացողությունը հեմոդիալեզի ժամանակ վատացել է, և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: