17/01/2014 09:44
Ոչ իշխանական խմբակցությունները գազային պայմանագրի հարցով ՍԴ չեն դիմի
Խորհրդարանական ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի շրջանում լրջորեն քննարկվում է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու նպատակահարմարությունը: Սույն ուժերի ներկայացուցիչները «Հայկական Ժամանակի» թղթակից հետ զրույցում նշել են, որ այս պահին ավելի գերիշխող է տեսակետը, որ չարժե նշված հարցով ՍԴ դիմել:
«Գազային համաձայնագրերի սահմանադրականությունը ՍԴ-ում չվիճարկելու որոշումը դեռ պաշտոնական չէ, բայց դատելով նույն ուժերի ներսում եղած տրամադրություններից, նրանք ի վերջո կհանգեն այս որոշմանը»,- մեկնաբանել է թերթը: