17/01/2014 12:02
Ծեծված զինվորի գործով դասակի հրամանատար է ձերբակալվել
Զինծառայող Մհեր Խլղաթյանի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Ձերբակալվածը դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանն է, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով) նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով:
Ավելի վաղ այս գործով ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը և նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02.10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Նախորդող հրապարակում՝ Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել են կրտսեր սերժանտ ու կապիտան
Նորակոչիկ զինվորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Նորակոչիկ զինվորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել