17/01/2014 09:31
Վարչապետը կադրային փոփոխություններ է նախաձեռնել
«Ժողովուրդի» իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել։ Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաև` փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների «ցուցակում»։ Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է՝ ավելանան նաև փոխնախարարների հաստիքները։
Ըստ թերթի տեղեկությունների՝ փոփոխություն կլինի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 5 տեղակալների շրջանում, նրանցից մի քանիսը ևս կազատվեն աշխատանքից։ «Ժողովուրդը» փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա նշել է, թե նման փոփոխությունների դեպքում իրենք պատշաճ ժամանակում և օրենքի սահմաններում կտեղեկացնեն: