18/01/2014 09:28
Նախարարը պատգամավորի դեմ հայց է ներկայացրել դատախազություն` ատկատների համար
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով վստահեցրել էր, որ դատի է տալու ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, դիմել է գլխավոր դատախազություն: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցին հայտնել են ԱՆ լրատվականից:
Նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել Լ. Սարգսյանի հայտարարությունները, որ բուժհաստատություններում «ատկատների» չափերը տատանվում են 5-10 տոկոսի սահմաններում և հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց»:
«Նախարարությունը թույլ չի տալիս որևէ անձի անել անհիմն հայտարարություններ՝ վարկաբեկելով համակարգի պատիվը, հակառակ դեպքում կառաջնորդվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- թերթի հարցման ի պատասխան գրել են ՀՀ ԱՆ-ից:
Լյուդմիլա Սարգսյանը նախօրեին «Հայկական Ժամանակին» հայտնել է, որ պատրաստ է դատին: