18/01/2014 14:08
Ոստիկանները բացահայտեցին 3 տարվա վաղեմության բնակարանային գողությունը
2011 թ. հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու բնակարանից 500 ԱՄՆ դոլար, 145.000 դրամ և համակարգիչ գողանալու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ս/թ. հունվարի 17-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 29 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սևակ Բ.-ին: Նա խոստովանել է, որ 2011 թ. աշնանը պատուհանից մուտք է գործել բնակարան, կատարել գողություն, այնուհետև վերցնելով տան մուտքի դռան բանալին` բացել է դուռը և հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: