20/01/2014 13:43
ԳՆ. Հավկիթի շուկայում դեֆիցիտ չի գրանցվել
2013թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին օրական 900 000 ձու է արտադրվել, սպառվել է 800 000 հատ ձու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաամանօրյա շրջանի հավկիթի շուկայում տեղի ունեցած տատանումները ներկայացրեց ՀՀ Գյուղատնետսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ հավկիթի պահանջարկի աճ է նկատվել դեկտեմբերի կեսերից սկսած, երբ շուկայում օրական իրացվել է 1.5-2 մլն հատ ձու, սակայն կարողացել են շուկան ապահովել՝ թե ներկրման, թե տեղի արտադրության հաշվին:
Ա. Հովահաննիսյանը նշեց նաև, որ խնդիրներ եղել են միայն դեկտեմբերի 29-30-ի առավոտյան, քանի որ ցուրտ օրեր էին և մեքենաներ չէին կարողանում իրացման կետեր տեղափոխել արտադրանքը, այս խնդիրը ժամեր անց լուծվել է, իսկ 31-ին արդեն հավկիթի ապահովվածության հարցը լուծվել է:
Ինչ վերաբերում է մտավախության, թե առաջիկայում ձվի խնդիր կլինի, բանախոսը փոխանեցեց, որ արդեն անհարժեշտ քանակության ածան հավերով ապահովված են թռչնաբուծարանները և անգամ գնում է ձվի պահեստավորում: Նա նշեց, որ արտադրվում է ավելի ձու, քան պահանջարկն է: