20/01/2014 14:46
Հիվանդանոցում մահացած զինվորի դեպքի առիթով քրգործ է հարուցվել
Այսօր առավոտյան Էջմիածնի հիվանդանոցում մահացած ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը.
«Այս պահին քրեական գործ է հարուցվել Քր. օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպան:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, զինվորը բանակ էր զորակոչվել մեկ շաբաթ առաջ: