20/01/2014 11:59
Բջջային հեռախոսի երեք գաղտնիքները, որոնք կօգնեն արտակարգ իրավիճակներում
Պարզվում է` բջջային հեռախոսը ունի մի քանի գաղտնի հնարավորություն, որի մասին շատ օգտատերեր չգիտեն: Այս մասին հայտնում է informator.su-ն:
Ահա 3 հատկություն, որոնք կօգնեն արտակարգ իրավիճակներում:
1. 112-ը այն համարն է, որը կարելի է աշխարհի ցանկացած երկրում հավաքել արտակարգ իրավիճակում: Անգամ կապից դուրս գտնվելու ժամանակ այն գործում է` անկախ առկա բջջային ցանցերից: Այն կարելի է հավաքել անգամ բջջային հեռախոսի արգելափակված ստեղնաշարով:
2. Եթե բանալիները հայտնվել են փակ ավտոմեքենայի մեջ, իսկ լրացուցիչ բանալիները գտնվում են տանը, պետք է զանգահարել տանեցիներից որևէ մեկի բջջային հեռախոսին և, սեղմելով լրացուցիչ բանալու վրա, այն մոտեցնել բջջային հեռախոսին: Այդ ընթացքում պետք է հեռախոսը պահել ավտոմեքենայից 30 սմ հեռավորության վրա և ավտոմեքենայի դուռը կբացվի: Ընդ որում, տնից հեռավորությունը որևէ նշանակություն չունի:
3. Ձեր բջջային հեռախոսի սերիական համարը իմանալու համար պետք է հավաքել *#06# համադրությունը: Բջջային հեռախոսի վրա կարտացոլվի 15 նիշից բաղկացած համար: Կոդը յուրահատուկ է ցանկացած հեռախոսի համար: Հեռախոսը կորցնելու դեպքում ոստիկանությունը արագ կարող է գտնել այն: