20/01/2014 15:11
Վարդան Պետրոսյանի գործ. Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով այսօր դատավորը մերժել է Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը` նրա ինքնաբացարկի վերաբերյալ: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ն. Բաղդասարյանը ասաց, որ Վ. Պետրոսյաին ձերբակալելու և դռնփակ դատական նիստ անցկացնելու որևէ հիմք չկա:
«Նրանց միակ պատճառաբանությունը այն է, որ նա գյուղի տանը չի գտնվել, սակայն իրենք գիտեին Վ. Պետրոսյանի գտնվելու վայրը, և չկա որևէ փաստաթուղթ, որը կապացուցի, որ Վ. Պետրոսյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո փախուստի մեջ է գտնվել, չկա: Բոլոր փաստերը, որոնք ներկայացվեցին, մեր կողմից չեն վիճարկվում, որովհետև, իրոք, նա հիվանդանոցից դուրս գրվելուց հետո գտնվել է քրոջ բնակարանում: Իմ կարծիքով` դատական նիստերը հենց այդ պատճառով են դռնփակ անցկացվում, որովհետև հիմքեր չունեն»,-ասաց նա:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 22-ին ժամը 10:00-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանի փաստաբանը 500 հազար դրամ գրավ է առաջարկում
Վարդան Պետրոսյանի փաստաբան. Ենթադրում եմ, որ ինչ-որ բան են հորինել
Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժեց բողոքը