21/01/2014 14:16
Կոմերցիոն օդաչուների պատրաստումը ավիացիոն ոլորտի գերակայություններից է
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը ներկայացրեց ավիացիայի՝ 2014թ. գերակայությունները:
Ա. Մովսիսյանը նշեց, որ ավիացիան այս տարի չորս գերակայություն ունի, առաջինը` լուծվելու է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի և հանրակացարանների բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը, կկառուցվեն նոր բնակարաններ: Նա նշեց, որ այդ նպատակի համար տրամադրվելու է չորս մլն դոլար, իսկ տեղափոխումը տեղի կունենա այս տարվա ամռանը: Կլուծվի 176 ընտանիքների բնակարանային խնդիրը:
Հաջորդ գերակայությունը, ըստ բանախոսի, Հայաստանում կոմերցիոն օդաչուների պատրաստումն է, շուտով վկայականներ կտրվեն 14 կոմերցիոն օդաչուների:
Արտյոմ Մովսիսյանը ներկայացրեց նաև հաջորդ գերակայությունը, որը կապված է աէրոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունների գործունեության թույլտվության տրամադրման հետ, անցկացվելու է աուդիտներ:
Չորրորդ խնդիրը, ըստ նրա, թռիչքային ստանդատների համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին, որը հնարավորություն կտա հայկական ավիափոխադրողերին թռիչքներ իրականացնել Եվրոպական Միության երկրներ:
Նախորդող հրապարակում՝ Արտյոմ Մովսիսյան. «Արմավիան» չի վերադառնա շուկա