21/01/2014 09:40
Պաշտոնյաների որդիները չներկայացան ֆինանսական բուրգի գործով դատական նիստին
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց, ապա անմիջապես՝ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի վատառողջ լինելու պատճառով հետաձգվեց հայտնի «ֆինանսական բուրգի» գործով դատական նիստը:
«Նշենք, որ այս գործով վկայի կարգավիճակում են նաև Երևանի նախկին ոստիկանապետ, Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա որդին՝ Ռուբեն Բաբակեխյանը: Վերջիններից ոչ ոք երեկվա նիստին չէր ներկայացել, թեև պատշաճ ծանուցվել էին»,- գրել է «Ժամանակը»: