21/01/2014 19:49
ՌԴ տարածքում այսուհետ կարող են մնալ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր
2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են ՌԴ տարածքում մնալ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր: Այս կարգը սահմանվել է «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով:
Ըստ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության՝ դա նշանակում է, որ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես նախկինում:
Այս կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով: