23/01/2014 16:00
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Վարդան Նադարյանը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Կոտայքի ոստիկանապետ Վարդան Նադարյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, իսկ Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Նախորդող հրապարակում՝ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետն ազատվել է աշխատանքից