23/01/2014 13:17
Շանթ Հարությունյանի փաստաբան. Չկա որևէ հիմք նրան կալանքի տակ պահելու համար
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանը անփոփոխ է թողել Շանթ Հարությունյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը:
Շ. Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ չկան որևէ հիմքեր նրան կալանքի տակ պահելու համար:
Շ. Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը Շ. Հարությունյանին վերջին անգամ տեսակցել է այս երկուշաբթի օրը:
«Միանգամից չէր կարող կազդուրվել, բայց վիճակը ավելի լավ է, անձնակազմից որևէ դժգոհություն չունի, մարտական է տրամադրված»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մասով:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել