23/01/2014 09:36
Կառավարությունը հրաժարվում Ucom-ից
Երեկ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե կառավարությունն այլևս չի օգտվում Ucom ընկերության մատուցած ինտերնետ ծառայություններից:
Ըստ հրապարակման՝ մի քանի օր առաջ հայտարարված մրցույթի ժամանակ հաղթել է ոչ թե Ucom, այլ ABC-Բիլայն համատեղ ընկերությունը, որն ավելի մատչելի պայմաններ էր առաջարկել:
Այս տեղեկությունն «Ժամանակի» թղթակցի հետ զրույցում հաստատել է Ucom ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը՝ ընդգծելով, որ դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա:
«Սա նորմալ պրակտիկա է, մի տարի Ucom-ն է հաղթել տենդերը, մի տարի՝ ոչ: Մի քանի տարի առաջ էլի մենք չէինք մատուցում: 2009 թվականից սկսած մասնակցել ենք տենդերներին, բայց ամեն տարի չէ, որ մենք ենք հաղթում»: