24/01/2014 09:32
Եթե պարզվի, որ «Գազպրոմը» խաբում է մարդկանց, կարելի է նրանց դատի տալ
«Ժամանակի» խմբագրությունը շարունակում է քաղաքացիներից ահազանգեր ստանալ գազի որակի՝ կալորիականության հետ կապված խնդիրների մասին:
Մասնագիտությամբ ֆիզիկ Ղուկաս Մեհրաբյանը «Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ տեխնիկապես հնարավոր է գազին թթվածին խառնել, բայց դրանում միանշանակ վստահ լինելու համար պարտադիր լաբորատոր փորձաքննություն է անհրաժեշտ: «Ու եթե պարզվի, որ «Գազպրոմ Արամենիան» խաբում է սպառողներին, կարելի է արդեն նրանց դատի տալ»,- ասել է նա: