24/01/2014 15:47
Սևանա լճի վերականգնման հիմնադրամը նոր գործադիր տնօրեն ունի
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել և Վահան Դավթյանին հաստատել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Քիմիայի բաժնի պետ: Ունի գործունեության մեծ փորձ նաև հասարակական ոլորտում: