24/01/2014 17:20
Ժաննա Ֆրիսկեն շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու համար
Ռուս հանրաճանաչ էստրադային երգչուհի Ժաննա Ֆրիսկեն իր հիվանդության մասին հայտնելուց հետո առաջին անգամ խոսել է: 39-ամյա երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանցից, ովքեր արձագանքել են ու գումար են փոխանցել «Ռուսֆոնդին»:
«Անհնար է պատկերացնել, որ իմ և իմ ընտանիքի համար նման դժվար պահին հարյուր հազարավոր մարդիկ արձագանքել և աջակցել են ինձ խոսքերով, աղոթքներով և գումարով: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բոլորիդ՝ ուշադրության և հոգատարության համար: Այն ուժ է տալիս: Շնորհակալություն մարդկային վերաբերմունքի համար: Շնորհակալություն նրա համար, որ Ռուսաստանում այսքան կարեկից և հոգատար մարդիկ կա»,-նշված է հաղորդագրության մեջ, որը հրապարակել է «Ռուսֆոնդը»:
Նա նաև նշել է, որ արդեն հավաքված գումարը գերազանցում է բուժման ծախսերը և դրանք նաև կտրամադրվեն հիվանդ երեխաների բուժման համար:
Նշենք, որ եգչուհու բուժման համար արդեն 66 370 539 ռուբլի է հավաքվել: Հիշեցնենք, որ երգչուհու մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնավերվել: Այս ամսին հայտնել էր նրա ամուսինը՝ հայտնի հեռուսահաղորդավար Դմիտրի Շեպելևը:
Նախորդող հրապարակումներ՝ Ժաննա Ֆրիսկեն չի կարողանում քայլել
Մեկ օրվա ընթացքում Ժաննա Ֆրիսկեի բուժման համար 50 մլն ռուբլի է հանգանակվել