25/01/2014 09:15
Կուտակայինի մասով հիմնական որոշումը դեռ առջևում է. Ռուբիկ Հակոբյան
Սահմանադրական դատարանը երեկ որոշում է կայացրել կասեցնել Կուտակային բարեփոխումների պարտադիր կիրառման գործընթացը: «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը ողջունելով ՍԴ որոշումը` ասել է, որ այդ որոշումը Սահմանադրական դատարանի կենսագրության մեջ աննախադեպ էր:
«Բայց կարծում եմ, որ հիմնական որոշումը դեռ առջևում է, որն ամբողջությամբ կքննարկվի մարտ ամսին: Հուսանք, որ այդ որոշումը կլինի կայացված այս որոշման տրամաբանության շրջանակներում»,- նշել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչներ և ՀՀ հազարավոր քաղաքացիներ դեմ էին Կենսաթոշակային բարեփոխումների կուտակայինի պարտադիր բաղադրիչին: