25/01/2014 09:33
Մարդկանց ուզում եք ղրկել բա՞նտ: Քիչ եք ղրկել. Սպարտակ Ղուկասյան
Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում, խոսելով Սամվել Բալասանյանի տան վրա կատարված հարձակման մասին, ասել է. «Էդ սաղ սուտ է: Ի՞նչ գործ ունեմ ես դրանց դռները: 30 տարեկան տղա եմ, միշտ անցել-դարձել եմ էդ դռներով, Դուք էլ կարող եք անցնել-դառնալ: Այ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն: Մարդկանց շինին բան»:
«Բայց առաջին անգամը չէ, որ Ձեր անունը շոշափվում է հանցածին արարքների մեջ: Մշտապես տեղեկություններ են ստացվում, որ Դուք կրակել եք, սակայն Ձեր փոխարեն դատապարտվում են ուրիշները: Ինչպե՞ս եք կարողանում «ջրից չոր դուրս գալ». Թերթի այս հարցին Սպարտակը Ղուկասյանը պատասխանել է. «Դա հեքիաթ է ու վերջ, լավ էլի: Ես մի բան կասեմ, արա, քաղաքը շինեք, ի՞նչ եք ընկել ապուշավարի եսիմ ինչերի հետևից: Մարդկանց ուզում եք ղրկել բա՞նտ: Քիչ եք ղրկել, ուզում եք թազա ղրկեք»: