25/01/2014 09:21
ԱԱԾ ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել Տիգրան Բարսեղյանը
Ըստ լավատեղյակների՝ ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությամբ, ոստիկանության հանգույն, ԱԱԾ-ում սկսվում է կադրային և «այլ» բարեփոխումների շարքը։
Հիշեցնենք, որ մինչ սահմանադրական փոփոխությունները, կառավարման համակարգում որոշակի «կարեկտիրովկաներ» են ընթանալու, ստեղծվելու են կոմիտեներ, և այս քայլերը դրա նախապատրաստական մեկնարկն են։
Ըստ որոշ տեղեկությունների, այն օրերին, երբ Հայաստանից բացակայել է ԱԱԾ ղեկավարը, Ռ. Հարությունյանը տիրապետել է քաղաքական ուժերից մեկին առնչվող կարևոր ինֆորմացիայի, սակայն չի զեկուցվել վերևներին։ Սա էլ պաշտոնանկության պատճառ է դարձել: «Ըստ ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրների, նոր առաջին տեղակալը կնշանակվի մինչև փետրվարի կեսերը, այս պահին տրվում է Տիգրան Բարսեղյանի անունը, որը գեներալ է և բավականին երիտասարդ»,- գրել է «Հրապարակը»: