Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է. Սիրում եմ, ուրեմն` կամ

25/01/2014 11:26

Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է. Սիրում եմ, ուրեմն` կամ


Այսօր երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ, Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում:

Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք:

Վիսոցկին միանգամից չէր կողմնորոշվել, որ ցանկանում է դերասան դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է ճարտարապետա-շինարարական ինստիտուտ, սակայն կես տարի սովորելուց հետո թողնում է ուսումը:

Այդ որոշումը նա կայացրել է 1995 թվականի դեկտեմբերի 31-ին: Վիսոցկին իր դասընկեր Իգոր Կոխանովսկու հետ որոշել էր ամանորի գիշերը շատ յուրօրինակ անցկացնել: Նրանք ստիպված էին քննության համար գծագրեր նկարել: Զանգերի ղողանջներից հետո ընկերներն անցնում են աշխատանքի: Ժամը երկուսին դրանք պատրաստ էին: Սակայն հանկարծ Վիսոցկին վերցնում է ներկերի տուփն ու այն թափում գծագրերի վրա: «Վերջ: Դեռ կես տարի ժամանակ ունեմ, որպեսզի թատերական ընդունվեմ: Իսկ սա իմը չէ»:

Հեղինակային երգի հանդեպ Վիսոցկու հետաքրքրությունը ծագել է Բուլատ Օկուջավայի արվեստին ծանոթանալուց հետո: Վիսոցկին Օկուջավային իր ուսուցիչն էր համարում:

Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին: Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին և լուրջ չէին ընկալվում ոչ Վիսոցկու, ոչ էլ իր առաջին ունկնդիրների կողմից: Մի քանի տարի անց` 1965 թվականին, նա գրում է հայտնի «Подводная лодка» երգը, որի մասին Իգոր Կոխանովսկին հետագայում կգրի. «Подводная лодка»-ն արդեն լուրջ էր: Եվ կարծում եմ, որ այդ երգը հայտարարեց, որ նրա պատանեկան արվեստի ժամանակի վերջն է եկել»:

Մոտավորապես այդ ժամանակ Վլադիմիր Վիսոցկին գալիս է Տագանկայի թատրոն, որը, իր խոսքերով, դառնում է «իր թատրոնը»: «Թատրոն եկավ մի երիտասարդ: Հարցրեցի նրան, թե ինչ է ուզում անել, նա էլ ասաց, թե մի քանի երգ է գրել, խնդրեց լսեմ: Համաձայնեցի: Մեր հանդիպումը պետք է որ հինգ րոպեից ավել չտևեր, բայց ես մեկուկես ժամ լսում էի նրան»,- հիշում է Յուրի Լյուբիմովը: Այսպես սկսվեց Վիսոցկու ուղին Տագանկայի թատրոնում: Սակայն այնտեղ ամեն ինչ չէր, որ հարթ էր անցնում: Յուրի Լյուբիմովի հայրական վերաբերմունքը Վիսոցկու հանդեպ առաջացնում էր կոլեգաների նախանձը:

Թատրոնի հետ միաժամանակ Վիսոցկին նկարահանվում էր կինոյում: Նրա ամենահայտնի և ամենասիրած կինոդերը «Место встречи изменить нельзя» հեռուստասերիալում Ժեգլովի դերն էր, որը շատ ռեալիստական էր ստացվել: Բազմաթիվ հեռուստադիտողներ համոզված էին, որ Գլեբ Ժեգլովը հորինովի կերպար չէր:

«Աշխատել է պետք»,- Վիսոցկու սիրած արտահայտությունն էր: Եթե նա կարողանար, 24 ժամ կաշխատեր: 3-4 ժամ քուն, մնացածը` աշխատանք: Իր երգերը նա հիմնականում գիշերն էր գրում: Տուն էր գալիս ներկայացումից հետո ու անցնում աշխատանքի: Մարինան նրան տաք թեյ էր տալիս ու լուռ նստում անկյունում: Երբեմն նա քնում էր, իսկ Վիսոցկին առավոտյան արթնացնում էր նրան, որպեսզի կարդա գիշերը գրած բանաստեղծությունները:

Նա սիրահարվեց նրան...

Նա այդ ժամանակ ապրում էր Փարիզում, Ռոբեր Օսեյնի կինն էր...կինոաստղ...նկարահանվում էր Մարչելո Մաստրոյանիի,Մարլոն Բրանդոյի հետ...նրա մասին կարելի էր երազել ՝ինչպես երկնքի ամենապայծառ աստղի...Նա էլ երազում էր...

Վիսոցկին և Մարինա Վլադին հանդիպեցին Մոսկվայում ընթացող միզազգային կինոփառատոնի ժամանակ:
Մարինա Վլադիին հրավիրեցին թատրոն, ուր բեմադրվում էր Եսենինի «Պուգաչովը»: Վիսոցկին կատարում էր Խլոպուշայի դերը: Բեմադրությունը մեծ տպավորություն թողեց Վլադիի վրա: Ներկայացումից հետո նրանք հանդիպեցին ռեստորանում,  մի սեղանի շուրջ: Վիսոցկին մոտեցավ այդ «ֆրանսիական հրաշքին» ու կամաց արտաբերեց. «Վերջապես ես հանդիպեցի Ձեզ...ուզում եմ գնալ այստեղից ու երգել միայն Ձեզ համար»:

Որոշ ժամանակ անց Վոլոդյայի ընկերներից մեկի տանը նրանք կրկին հանդիպեցին: Մարինան խնդրեց բոլորին իրենց մենակ թողնել: Մի ամբողջ գիշեր նրանք խոսեցին իրենց սիրո մասին:

Ամուսնացան 1970 թվականին: Ամուսնական ճամփորդությւոնը տևեց 3 օր: Դրանք նրանց համատեղ կյանքի լավագույն երեք օրերն էին. քաղցր առանձնություն, ծովի բույր, վրացի սիրաշատ ընկերներ, հյութեղ խորոված, տնական գինի:

Բաժանում

Վիսոցկին Մոսկվայում է, Մարինան՝ Փարիզում, քանի որ Վոլոդյային Ֆրանսիա մեկնելու թույլտվություն չեն տալիս: Հաղորդակցվելու համար մնում է միայն նամակագությունն ու հեռախոսազանգերը: Միայն ամուսնությունից վեց տարի անց Վիսոցկուն արտասահման մեկնելու թույլտվություն տվեցին:

Հանուն դրա Մարինան ստիպված եղավ ժամանակավորապես դառնալ Ֆրանսիաի կոմունիստական կուսակցության անդամ: Նրանք հանդիպեցին ու արեցին ամեն ինչ՝ բացթողնվածը լրացնելու համար: Մարինան Վիսոցկու համար համերգներ էր կազմակերպում Փարիզում, ճանապարհորդում էին աշխարհով մեկ, զբոսնում, վայելում կյանքը: Սովետական Միությունում Վիսոցկին առաջինն է ունեցել ու վարել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Ամեն ինչ բարեհաջող էր թվում, սակայն ինչ-որ բան արդեն կոտրվել էր նրա մեջ:

Չնայած իր մեծ ժողովրդականությանը, իշխանությունը չէր ուզում «ճանաչել» և ընդունել Վիսոցկուն: Նրա բանաստեղծությունները չէին տպագրվում, ձայնասկավառակները չէին թողարկվում, նրա պիեսների փորձերն արգելվում էր անցկացնել թատրոնում: Ընտանեկան կյանքն էլ «հեռակա էր»: Նույնիսկ ելքի վիզաները,որոնք ստիպված էր «խոնարհաբար» խնդրել, նրան ուրախություն չէին պատճառում: Իր ապրումներն ու հույզերը նա ճնշում էր նարկոտիկներով, «խեղդում ալկոհոլի մեջ»:

Վիսոցկին փորձում է հաղթահարել իր հիվանդությունը, հասկանալ ինքն իրեն: Եվ իր «Համլետի» նման սկսում է մտորել, խորհել կյանքի ու մահվան իմաստի շուրջ:

«Քո սառնությունը իմ հանդեպ վերագրում եմ հոգնածությանդ,-գրում է նրան Մարինա Վլադին,-որը ոչ հազվադեպ է ամուսնինների միջև, ովքեր ապրել են միասին ավելի քան 10 տարի: Այն ,որ դա մորֆիի պատճառով է՝ ես այն ժամանակ չգիտեի, իսկ գլխավորը, թերևս, քո հուսահատությունն էր: Ես տեղեկանում եմ քո մշտական դավաճանությունների, անհավատարմության մասին, ես հիվանդ եմ խանդով: Ես միանգամից չհասկացա, որ դրանք կյանքից կառչելու հուսահատ փորձեր էին, փորձում էիր ապացուցել ինքդ քեզ, որ դու դեռ գոյություն ունես: Դու փորձում ես դրա մասին ինձ ասել, բայց ես դա չեմ լսում... վերջ... փակուղի...դու միայն կարող ես գոռալ կարևորի մասին ,իսկ ես նկատում եմ միայն այն, ինչ մակերեսային է... Դու լալիս ես քո սերը, իսկ ես տեսնում եմ միայն դավաճանությունները:

...Դու, հավանաբար,ակնկալում էիր իմ օգնությունը: Միասին էինք պայքարում քո հարբեցողության դեմ: Բայց մի գիշեր ամեն ինչ ասվեց ու մեր միջև չկար այլևս որևէ գաղտնիք: Ասես մենք նորից վերադարձանք մեր սիրո ակունքին, միմյանցից թաքցնելու բան չունենք, դու ասում ես. «Վերջ, հավաքում եմ ինձ բռանս մեջ, չէ որ կյանքս դեռ չեմ ապրել»: Դու դողում ես, միայն թե այդ դողը ցրտից չէ, քո մոխրագույն դարձած դեմքին կենդանի ու խոսուն միայն աչքերդ են մնացել»:

Հիվանդություն

Վիսոցկու սրտի առաջին նոպան պատահեց Բուխարեստում՝ 1979 թվականին: Արտիստին փրկեցին սրտի մեջ անմիջական ներարկում անելով:

«Այդ սևազեստ կնոջը հարկավոր չէի»,- այդ ժամանակ ասել է Վիսոցկին, սակայն ինքըղ«ամեն ինչ արեց», որ մի տարի անց «չուշանա նրա հետ ժամադրությունից»:

«Վերջին» ընդառաջ

Մեռնելուց մի ամիս առաջ Վիսոցկին գրում է Վլադիին. «Իմ Սեր....գտիր ուժերիս համապատասխան ելք...Պարզապես ուզում եմ խնդրել քեզ՝ տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք: Ես սիրում եմ քեզ, ու չեմ կարող թույլ տալ, որ քեզ վատ լինի: Հավատա, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, և մենք կլինենք երջանիկ»:

Առաջին տագնապալից զանգից Մարինան թռավ Մոսկվա, սակայն ամեն անգամ ավելի էր համոզվում, որ Վոլոդյային փրկելու նրա բոլոր ջանքերը զուր են: Ասես Վիսոցկին գիտակցաբար գնում էր «վերջին» ընդառաջ...

11 հունիսի,1980թ.Մարինան ճանապարհում է Վիսոցկուն Մոսկվա: Դեպի օդակայան տանող ճանապարհին նրանք փոխանակում են մի քանի ծեծված արտահայտություններ. «Քեզ լավ նայիր... հիմարություն չանես», և երկուսն էլ հասկացան, որ արդեն անտանելի հեռու են միմյանցից:

18 հուլիսի Վիսոցկին վերջին անգամ խաղաց «Համլետ»: Այդ երեկո նա իրեն վատ էր զգում: Կուլիսների հետևում բժիշկը պարբերաբար ներարկումներ էր անում:

29 հուլիսի. Վոլոդյան նորից պիտի մեկներ Փարիզ, Մարինայի մոտ: Ավաղ...Վիճակված չէր:

Հունիսի 23-ին նրանց վերջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ. 

«Իսկ 25-ի առավոտյան 4-ին ես արթնացա քրտնքի մեջ կորած: Վառեցի լույսը, նստեցի մահճակալին, բարձիս վրա վառ կարմիր հետք կար. մի մեծ ճզմված մոծակ էր: Ինձ դյութեց այդ բիծը: Հնչեց հեռախոսազանգ, ես գիտեմ, ես չեմ լսի նրա ձայնը: Գիտեմ՝
«Վոլոդյան մահացավ»... այսքանը... երկու կարճ բառ... արտասանված անծանոթ ձայնով ...»:

Ոչ ոք չվերադարձրեց իր տոմսը

Վիսոցկու հուղարկավորությանը, թվում էր, թե ողջ Մոսկվան է մասնակցում: Այդ ժամանակ Մոսկվայում Օլիմպիական խաղերն էին ընթանում: Պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չեղավ: Իշխանությունները վախենում էին անկարգություններից: 
Միայն թատրոնի դրամարկղի ապակուն մի համեստ գրություն էր փակցված. «Մահացել է դերասան Վլադիմիր Վիսոցկին»: Ոչ ոք չվերադարձրեց իր տոմսը…


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

Տվյալ բաժնի վերջին նյութերը