28/01/2014 10:47
Ք. Էշթոն. Արտակարգ դրությունն ավելի կսրի իրադրությունն Ուկրաինայում
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմ հայտարարելն ավելի կսրի իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին գրում է BBC-ն:
Քեթրին Էշթոնը կոչ է արել ընդդիմության առաջնորդներին գործ չունենալ նրանց հետ, ովքեր բռնություն են գործադրում:
«Կողմերին կոչ եմ անում ճգնաժամին քաղաքական լուծում տալ, ինչը ենթադրում է հունվարի 16-ին ընդունված օրենքների չեղյալ հայտարարումը»,- ասել է Քեթրին Էշթոնը:
Նշենք, որ նա Կիև կայցելի այսօր: