29/01/2014 09:41
Խոսնակ. Տիգրան Սարգսյանը նախագահ դառնալ չի ցանկանում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում սկսել է բավական ակտիվ աշխատանքներ տանել Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալու համար։ Ավելին, ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, նա սկսել է ամենատարբեր խողովակներով հավատարմության երդում տալ ռուսական իշխանություններին՝ ցույց տալ, որ «իրենց մարդն է», «վստահելի է» և այսպես շարունակ։
Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, այս առնչությամբ «Ժողովուրդի» թղթակցի հարցին ի պատասխան, հերքել է Ս.Սարգսյանի իրավահաջորդը դառնալու ցանկությունների մասին լուրը։ «Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա մեր ռուս գործընկերների հետ ունենք հրաշալի հարաբերություններ»,- ասել է նա: