30/01/2014 11:58
Մաքսային միությունը թանկ է նստում ՀՀ բյուջեի վրա. Փոխանցվեց 10 միլիոն դրամ
Այսօր գործադիրը տասը միլիոն դրամ փոխանցեց էկոնոմիկայի նախարարությանը: Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հաղորդեց, որ գումարն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության` Մաքսային Միությանը միանալու գործընթացի հետ կապված Երևան ժամանող պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման, հյուրասիրության և ներկայացուցչական այլ ծախսերի համար:
Գումարը կփոխանցվի ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով: