30/01/2014 09:28
Արաբ շեյխը Դուբայ է հրավիրել Կաթողիկոսին և Հովիկ Աբրահամյանին
«Ժողովուրդն» անդրադարձել է հունվարի 21-ին իր կողմից հրապարակված այն տեղեկությանը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն արաբ մեծահարուստ շեյխի հրավերով մեկնելու են Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Երեկ պաշտոնապես հաստատվեցին մեր տեղեկությունները. ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ Աբրահամյանը հունվարի 29-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ: Կաթողիկոսի՝ ԱՄԷ մեկնելու մասին չի հայտնել Մայր Աթոռի մամլո դիվանը: Սակայն մեր աղբյուրները նշեցին, որ ԱԺ նախագահին ու վեհափառին տեսել են օդանավակայանում նրանք ԱՄԷ են մեկնել նույն ինքնաթիռով: Բանն այն է, որ հրավիրող կողմը՝ արաբ շեյխը, հայկական եկեղեցու կառուցման հովանավոր է եղել»,- գրել է թերթը: